Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում. Դատախազությունը փաստեր է ներկայացրել

22/02/2019 13:08

Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում. Դատախազությունը փաստեր է ներկայացրել


Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում:

Նշված ծառայություններում բայցահայտված դեպքերի առիթվ հարուցված քրեական գործերով հատկապես նպաստառուներից, անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանցից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու, դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել ինչպես հանրային ծառայող հանդիսացող տարածքային ծառայությունների ղեկավարների և մասնագետների, այնպես էլ «Հայփոստ»-ի տարածքային բաժանմունքների երկու տասնյակից ավելի աշխատակիցների: Իսկ քրեական գործերից մեկով մեկ անձի նկատմամբ կայացվել է ազատազրկման հետ կապված մեղադրական դատավճիռ:

Հատկանշական է հատկապես Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված և Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտված աննախադեպ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ տարածքային այս գործակալության 5 մասնագետները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով 2013թ. մինչև 2018թ. հունիս առանց մի շարք քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել վերջիններիս սոցիալապես անապահովության մասին և նրանց անվամբ ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ:

Այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով նրանց կողմից կազմվել են կեղծ ցուցակներ, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։

Նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տարածքային գործակալության 4 աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողների։ Իսկ տարածքային գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։

2019 թվականի հունվարի 21-ին  քրական գործը, բացառությամբ հետախուզման մեջ գտնվողների մասի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Նշված քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային կառույցներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որոնցում ներգրավված են եղել ինչպես այդ կառույցների, այնպես էլ՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի ծառայողներ, ապօրինի վարձատրություն տված բազմաթիվ անձինք: Եվ չնայած չարաշահումները կատարվել են ակներևության պայմաններում, կրել շարունակական բնույթ, սակայն այդ ամենը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց տեսադաշտից:

Ավելին, ուսումնասիրությամբ տեսանելի է դարձել, որ կեղծ նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձինք պատահականության սկզբունքով հաշվառվել են այլ անձանց բնակարաններում, իսկ գերակշիռ դեպքերում՝ այդ հաշվառման հասցեները կրկնվել են: Մինչդեռ համապատասխան պատասխանատու աշխատողները, պատշաճ չիրականացնելով տեղեկատվական բազայի սպասարկման գործառույթները, չեն հայտնաբերել տեղեկատվական բազայում ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառման դեպքերը, որի արդյունքում տևական ժամանակ հիշյալ անձանց անվամբ անհիմն դուրս են գրվել նպաստի գումարներ։

Նույն կերպ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին պետական մարմինների, կազմակերպությունների միջև փոխանակվող տեղեկատվությունն ստանալու  ուղղությամբ, որը հնարավորություն կտար բացահայտել ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում անհիմն հաշվառված անձանց շրջանակը և վեր հանել ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրման կոնկրետ փաստերը:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տավել, որ տևական ժամանակ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու անձանց տեսադաշտից դուրս է մնացել նաև ընտանեկան նպաստի ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անվամբ սոցիալական գործեր կազմված չլինելու հանգամանքը: Մինչդեռ այս հարցում պատշաճ հսկողության պայմաններում կարող էր չեզոքացվել պետական միջոցների հափշտակության հնարավորությունը:

Արձանագրված հանցագործությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծած խախտումները վերացումն ապահովելու, սոցիալական ծառայության տարածքային պետական կառույցներում նմանատիպ երևույթները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին:

Նշվում է, որ միջնորդագրով առաջարկվել է ձեռնարկել միջոցառումներ՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու, արձանագրված խախտումների պատճառները պարզելու, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը