22/02/2019 11:41
Վստահ եմ՝ «մաքուր» լրատվության ջատագով Արմինե Օհանյանը հերքում կտպագրի և ներողություն կխնդրի ապատեղեկատվություն տարածելու համար. ԿԳ նախարար
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է ակնկալում է «Հրապարակ» օրաթերթից՝ իրեն վերաբերող հրապարակման համար:
« «Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով...»: Ոչ միայն Մշակույթի նախարարությունում, այլ նաև հարևան Արդարադատության, Տրանսպորտի, Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին... Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իմաստ ունի այսօրինակ անհեթեթություն գրելը:
Վստահ եմ, որ «մաքուր» լրատվության ջատագով Արմինե Օհանյանը հերքում կտպագրի և ներողություն կխնդրի ապատեղեկատվություն տարածելու համար», - գրել է նախարարը՝ մեջբերելով հրապարակումից հատվածներ:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձել էր Արայիկ Հարությանին՝ քննադատելով վերջինիս աշխատելաոճը: