22/02/2019 14:39
Կոտայքում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնելու համար դեպքի վայր է մեկնել ՊՆ ուղղաթիռ
Փետրվարի 22-ին` ժամը 11։05-ին, Կոտայքի մարզում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնելու համար ժամը 13։30-ի սահմաններում դեպքի վայր է մեկնել ՊՆ ուղղաթիռ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: