22/02/2019 12:18
Մադուրոյի կուսակիցը Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Վենեսուելայի կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր և ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կարվախալը նախօրեին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
«Պարոն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդո Մարկես, Ձեր առջև է ևս մեկ զինվոր, որը պատրաստ է պայքարելու հանուն ազատության և ժողովրդավարության», - ասել է նա Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:
Տեսաուղերձում Կարվախալը, որ ռազմական հետախուզությունը գլխավորել է նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք, նաև անօրինական է համարել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը և վենեսուելացի զինվորականներին կոչ է արել չխանգարելու արտասահմանյան մարդասիրական օգնության ներկրմանը երկիր: