22/02/2019 13:59
Սկանդալային Մառա Բաղդասարյանը մեքենայի կայանման համար պարտքեր է կուտակել
Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը մեքենայի կայանման համար պարտքեր է կուտակել, հայտնում է «Москва» գործակալությունը:
Նշվում է, որ աղջիկն ունի 2500 ռուբլուն համարժեք չվճարված տուգանք, որին նա արժանացել էր 2018 թվականի սեպտեմբերի 8-ին:
Բաղդասարյանի նկատմամբ 2019 թվականի հունվարի 28-ին հարուցվել էր կատարողական որոշում՝ պարտքերի դիմաց:
Նշվում է, որ 2017 թվականին Մոսկվայի դատախազության պահանջով, Սավելովսկու դատարանը Բաղդասարյանին զրկել էր վարորդական իրավունքից: