22/02/2019 16:54
Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ (տեսանյութ)
Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով հրաժարականից հետո նորից ընտրվել է, վստահ է եղել՝ ժողովուրդը նորից իրեն քվե էր տալու։
«Եթե վստահ չլինեի, ես չէի գնա այս քայլին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը։
Նա պնդում է՝ հրաժարական ոչ ոք չի ստիպել, որ տա, հրաժարական է տվել միայն բախումների չգնալու համար։
Ուրցաձորի գյուղապետը վստահեցնում է՝ գյուղի բոլոր խնդիրներին աստիճանական լուծումներ են տալու։
«Ուրցաձոր համայնքը ոչ թե աղքատության շեմը հաղթահարելու շեմին է, այլ հակառակը՝ զարգացման շեմին է», - նշեց գյուղապետը։
Անդրադառնալով Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու գաղափարին՝ Ռաֆիկ Անդրեասյանը նշեց՝ տարածաշրջանը հարմար չէ դրա համար։
«Կոկորդիլոսներն այստեղ տեղ չունեն, մենք ոչխարաբուծություն ենք զարգացնելու, մեր ժողովուրդը գառի միս շատ է սիրում», - ասաց գյուղապետը։
Ինչպիսի՞ն է Ռաֆիկ Անդրեասյանը քաղաքականությունից դուրս հարցին՝ գյուղապետը պատասխանեց. «Հավեսով տղա ա, ասեմ ձեզ։ Լավ քեֆ անող տղա ա»։
Մանրամասն՝ տեսանյութում։