22/02/2019 14:28
13 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը պահել են ելակում
ԱՄՆ մաքսային և սահմանապահ հսկողության ծառայությունը մետամֆետամինի խմբաքանակ է հայտնաբերել՝ թաքցրած սառեցված ելակի մեջ, հայտնում է The Independent-ը:
Հատապտուղի խմբաքանակը տեղափոխող բեռնատարը փետրվարի 16-ին ստուգելու համար կանգնեցվել է Ռիո Գրանդե գետի վրայով անցնող Մեքսիկան և ԱՄՆ-ն միացնող Ֆարր-Ռեյնոս կամրջի վրա: Այն ստուգելիս ելակի մեջ հայտնաբերվել է մետամֆետամինի 350 փաթեթ:
Արդյունքում առգրավվել է 411 կգ թմրանյութ, որի արժեքը կազմում է 12,7 մլն դոլար: Բեռնատարի 42-ամյա վարորդը, որը Մեքսիկայի քաղաքացի է, ձերբակալվել է: Իշխանություններն առգրավել են նաև նրա բեռնատարը: