23/02/2019 12:54
ԱՄՆ ռազմական ինքնաթիռը ՌԴ տարածքում դիտարկում է անցկացրել
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռը դիտարկում է անցկացրել Ռուսաստանի տարածքում, այն անցել է Չիտայի տարածքով, ասվում է PlaneRadar մոնիթորինգային պորտալի Twitter- ում:
Թռիչքն իրականացվել է Բաց երկնքի պայմանագրի շրջանակում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեյմի Դևիսը նշել է, որ 2017 թվականից հետո առաջին անգամ է նման հետախուզություն կատարվում: Երկար ընդմիջումը նա բացատրել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերություններով: