23/02/2019 11:59
Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար ներկայացրել է Քելլի Քրաֆտի թեկնածությունը, այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ուրախ եմ հայտնել, որ Քելլի Նայթ Քրաֆտը՝ Կանադայում մեր ներկայիս դեսպանը, ներկայացվում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար», - գրել է Թրամփը:
«Քելլին բացառիկ աշխատանք է տարել՝ ներկայացնելով մեր երկիրը, և ես կասկած չունեմ, որ մեր երկիրը կներկայացվի ամենաբարձր մակարդակով (ՄԱԿ)»: Շնորհավորում ենք Քելլիին և նրա ամբողջ ընտանիքին», - հավելել է նախագահը: