23/02/2019 14:40
Չիմացության հետևանք է. օրհներգը կարելի է կատարելագործել, ոչ թե փոխել. Լևոն Շիրինյան
Չիմացության հետևանք է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով օրհներգը փոխելու առաջարկին:
«Անգիտության, չիմացության հետ է կապված: Պետք է չխառնվել այդ վեճին ու իմացողների հետը վեճ չանել», - ասաց քաղաքագետը:
Նա պնդեց, որ օրհներգը չի կարող հենց այնպես գրվել, այն պետք է բխի ժողովրդի անցած պայքարից:
«Օրհներգը ոչ գեղեցիկ բանաստեղծության և ոչ էլ լավ երաժշտության մեջ է: Օրհներգը ծնվում է ժողովրդի իրական պայքարից, կյանքից, նրա հերոսականությունից և անցյալից ու ապագայի տեսլականից: Այստեղ բանաստեղծության և երաժշտության որակի հարց չի կարող լինել: 19 թվին, երբ առաջին Հանրապետության օրհներգը ընդունվել է, այդ ժամանակ կենդանի են եղել իրենց ստեղծագործական կյանքի լավագույն տարիներում Թումանյանը, Իսահակյանը, ով ՀՅԴ բյուրոյի անդամ էր, Չարենցը, ու նրանցից ոչ մեկի մտքով չանցավ մի սիրուն բանաստեղծություն գրել, որը օրհներգ կդառնա, որովհետև օրհներգը եկել էր դարավոր պայքարից: Մեր հայրենիք երգելով՝ ժողովուրդը 15 թվին Վանի ինքնապաշտպանությունն է իրականացրել և այլն», - ասաց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը նաև նկատեց, որ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է ու կարող է դիտարկվել որպես Սփյուռքը պառակտելու փորձ: Շիրինյանը նկատեց,որ իր համար օրհներգը փոխելու հարցը հասկանալի չէ, մինչդեռ կհասկանար, եթե առաջարկ լիներ այն կատարելագործելու:
«Օրհներգը ո՞նց կարելի է փոխել: Այն ժողովրդի պայքարից է ծնվել: Դա նույնն է, որ հիմա ասեք՝ «Սասունցի Դավիթ» էպոսը եկեք խմբագրենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրհնեգը փոխելու մցրույթ է հայտարարել՝ ստեղծելով աշխատանքային խումբ: