23/02/2019 14:54
Եթե իրադարձությունները փոխվել են, չի նշանակում պիտի քոքից ամեն ինչը փոխել. քաղաքացին օրհներգը փոխելու առաջարկի մասին (Տեսանյութ)
Վերջին օրերին ամենից շատ քննարկվող հարցերից մեկն օրհներգի փոփոխման թեման է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս տարվա սկսզբին առաջարկել էր փոխել օրհներգը, իսկ վերջերս էլ ֆեյսբուքյան գրառում կատարեց այն մասին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նոր օրհներգի համար արված առաջարկները:
Սիմոնյանը նաև պնդում է, որ հանրության շրջանում օրհներգը փոխելու պահանջ կա ու ինքը բազմաթիվ նամակներ է ստանում առ այն, որ հետ չկանգնի օրհներգը փոխելու առաջարկից:
Aysor.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որքանով են նրանք կողմ օրհներգի փոփոխությանը և գոհ են արդյոք ներկայիս օրհներգից:
Մանրամասները՝ տեսանյութում: