23/02/2019 13:06
Նիգերիայում ընտրությունների օրը մի քանի պայթյուն է որոտացել
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրու քաղաքում նախագահի ընտրությունների օրը մի քանի պայթյուն է որոտացել, հայտնում է Nation տեղական պարբերականը:
Նիգերիայի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 23-ին:
Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան Բորնո նահանգի Մայդուգուրու քաղաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: