27/02/2019 18:21
14-ամյա Անժելա Վարդևանյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին՝ ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02, /0312/ 5-85-54 հեռախոսահամարներով: