27/02/2019 13:52
Ռոհանի. Իրանի ղեկավարությունը վստահում է Զարիֆին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, վստահում Է նրան:
«Ձերդ գերազանցությունը վայելում է իմ և Իրանի Իսլամական Հանրապետության, մասնավորապես, գերագույն ղեկավարի վստահությունը: Շարունակեք ձեր ճանապարհը համարձակ, տոկուն ու ողջամիտ», - գրել է Ռոհանին Զարիֆին հղած նամակում, որի տեքստը հրապարակված է նախագահի կայքում: