28/02/2019 14:05
Աննա Օհանյան. Բանակցություններում «կարելի է ներառել նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին» (Տեսանյութ)
Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավերով Սթոնհիլլ քոլեջի հայազգի պրոֆեսոր Աննա Օհանյանը նախօրեին ներկայացրել է իր և մի շարք այլ փորձագետների հեղինակությամբ «Russia Abroad» գիրքը։ Այս աշխատությունը քննարկում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն իր հարևան տարածաշրջանների նկատմամբ:
Օհանյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում ներկայումս տեղի են ունենում որոշ անհրաժեշտ փոփոխություններ։ Ըստ նրա` փոփոխություններն անհրաժեշտ են նաև բանակցային ձևաչափում:
«Կարևոր է ներառել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում, որպես հակամարտության կողմ: Կարելի է ներառել նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին», - ասել է Օհանյանը:
Միջոցառման ամբողջական ձայնագրությունը կարելի է դիտել ստորև։