02/03/2019 12:14
Երևանում բախվել են Suzuki-ի ավտոմեքենան և 48 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ
Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ։ Ականատեսների խոսքով՝ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։
Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։