04/03/2019 12:45
Հիասթափության ալիքը համատարած է, մարդկանց մի զգալի մասը դեռ չունի այդ խիզախությունը՝ խոստովանելու, որ խաբված է. Աշոտյան
Եթե խորհրդարանական ընտրությունները ապրիլին կազմակերպվեին, Փաշինյանն իր դաշինքով մաքսիմում 50 տոկոս ձայն կհավաքեր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եթե ընտրությունները կազմակերպեին ապրիլին, ակնհայտ է, որ կլինեին բոլորովին այլ արդյունքներ։ Հիասթափության ալիքը համատարած է, մարդկանց մի զգալի մասը դեռևս չունի այդ խիզախությունը՝ խոստովանելու, որ խաբված է: Մարդը դժվար է խոստովանում, որ ինքը «քցվել ա», որ իրան օգտագործել են», - ասաց Աշոտյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հերթական իշխանափոխությունից հետո կքայքայվի դեկտեմբերին անցկացված ընտրությունների՝ որպես Հայաաստանի պատմության ամենաժողովրդավար ընտրություն լինելու մասին միֆը:
«Հերթական իշխանափոխունից հետո 2018 թվականի խորհրդարնական ընտրությունների բրենդավորումը որպես մեր պատմության ամենապուպուշ ընտրությունների փուչիկը շատ արագ կպայթի, ես ձեզ հավաստիացնում եմ», - ասաց նա: