04/03/2019 09:18
Գիշերը հարձակվել են Նարեկ Մալյանի վրա (Տեսանյութ)
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ գիշերը հարձակվել են նրա վրա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մալյանը, ապա ավելի ուշ ուղիղ հեռարձակմամբ պատմել դեպքի մանրամասները:
Նրա խոսքով՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:
Նարեկ Մալյանը տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 13:00-ին, Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին: