04/03/2019 17:11
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Մալյանին առնչվող քրեական գործը
Հայաստանի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործը, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործը», - նշեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը տեղի ունեցածի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»:
Այս գիշեր հարձակվել էին հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա։ Նրա խոսքով՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին։
Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։