04/03/2019 10:10
Երևանի ներկա և նախկին քաղաքապետները գրեթե նույն գիծն են տանում. ակցիա՝ ի պաշտպանություն Խորենացի 13 քանդվող շենքի
Խորենացի 13 հասցեում քանդվում է պատմամշակությաին արժեք ներկայացնող շենք, սակայն քաղհասարակության որևէ ներկայացուցիչ դրա մասին կա՛մ թեթև արձագանքեց, կա՛մ ոչինչ չարեց, ի պաշտպանություն Խորենացի 13 հասցեում քանդվող Լուսավորության նախարարության շենքի տեղի ունեցած ակցիայի ժամանակ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի խորհրդի անդամներից մեկը:
Նրա խոսքով՝ Երևանի ներկա և նախկին քաղաքապետները գրեթե նույն գիծն են տանում:
«Նախատեսել ենք փոքրիկ ակցիա՝ քանդման ենթակա շենքի դիմաց՝ ամոթանք տալու համար», - ասաց նա:
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Խորենացի 13՝ իրենց ձեռքերում պահելով «վանդալիզմ», «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ պաստառներ:
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը Խորենացի 13 հասցեում տեղակայված շենքի քանդման մասին պարզանբանում էր տարածել՝ նշելով, որ դրա ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ: Ներկա պահին, ըստ քաղաքապետարանի ծանուցման, ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի՝ 2019 թվականի փետրվարի 8-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: