04/03/2019 11:15
Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - գրել է Ն. Փաշինյանը։
Նշենք՝ այս գիշեր հարձակվել են հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա։ Նրա խոսքով՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել են ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին։