05/03/2019 11:44
Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ես կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ և համապատասխան արժանի գնահատականը պետք է ստանա՝ պատմական գնահատականը», - ասաց ՀՀ նախագահը։
Լրագրողի դիտարկմանը՝ «իսկ իրավակա՞ն գնահատականը», Արմեն Սարգսյանն արձագանքեց.
«Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»։