07/03/2019 10:49
Երևանում ավտոբուսների վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ
Երևանի «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդ, ի նշան բողոքի, հրաժարվում է դուրս գալ երթուղի: Պատճառը ավտոբուսների խցերում տեսախցիկներ տեղադրելն է։
Այս մասին քաղաքապետարանը տեղյակ է և փորձում է կարգավորել խնդիրը։
«Երևանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խսնակ Հակոբ Կարապետյանը։