12/03/2019 17:46
Մյուս կողմից եթե քայլ չկա, մեզնից թող քայլեր չակնկալեն. Տաթևիկ Հայրապետյանը՝ տարածքների զիջման մասին (Տեսանյութ)
Առանց Արցախի ներկայացվածության և սուբյեկտայնության բարձրացման՝ հայանպաստ լուծում չենք կարող ստանալ, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որը որոշ ընդդիմադիրների կողմից որակվել է որպես ապտակ ներկա իշխանություններին՝ պատգամավորը նշեց.
«Ցավում եմ, որ այդ ընդդիմախոսները, որոնք հաճախ նախկին իշխանության հետ կապված մարդիկ են, անտեսեցին, որ համանախագահների հայտարարության մեջ նշված են այն կետերը, որոնք բանակցել են իրենք և իրենց ղեկավարությունը՝ 2009-2012 թթ, ուստի, ըստ էության, դա ապտակ էր իրենց, այլ ոչ թե մեզ», - ասաց Հայրապետյանը:
Նա նաև ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ենթադրում է փոխզիջումային տարբերակ, մինչդեռ եթե հակառակորդ կողմը երբևիցե չի խոսում փոխզիջումների իր սահմանների մասին, ապա ՀՀ-ն ոչ մի պատճառ չունի խոսելու նոր փոզիջումային գծերի և տարածքային զիջումների մասին:
«Մյուս կողմից եթե քայլ չկա, մեզնից թող քայլեր չակնկալեն»:
Մանրամասները՝ տեսանյութում