13/03/2019 13:37
Օգտատերերը բողոքում են Gmail-ի խափանումից
Gmail-ի օգտատերերն աշխարհի մի քանի երկրներում դժգոհել են փոստային ծառայության աշխատանքից, երևում է Downdetector կայքի տվյալներից, որը հետևում է ժողովրդականություն վայելող համացանցային ռեսուրսների խափանումներին և անջատումներին:
Կայքի տվյալներով՝ աշխատանքի խաթարումը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 5։12-ին: Օգտատերերի մեծ մասը (36 տոկոսը) չի կարողացել մուտք գործել էջ, ստանալ կամ ուղարկել նամակներ (32 տոկոսը) կամ ֆայլ կցել էլեկտրոնային նամակին (31 տոկոսը):
Ամենից շատ կայքի հետ խնդիրները հանդիպել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայի և Չինաստանում: