13/03/2019 18:14
Երևանում մեկնարկել է Արցախի ԱԳՆ ղեկավարի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը (Լուսանկարներ, Տեսանյութ)
Երևանում րոպեներ առաջ մեկնարկեց Արցախի ԱԳՆ ղեկավարի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը:
Aysor.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հանդիպումն ընթանում է փակ: Հանդիպմանը նաև ներկա է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը խոսել էր այն մասին, թե ով և ինչպես պետք է բանակցություններում ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Նա, մասնավորապես, ընդգծել էր, որ ցանկացած հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։