13/03/2019 12:31
ԲՀԿ խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի Հանրապետության դրոշներով
ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին իրենց հետ դահլիճ են բերել Արցախի Հանրապետության դրոշները:
Մինչ նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այդ կերպ իրենց խմբակցությունը փորձում է իր աջակցությունը ցույց տալ Արցախին:
«Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա: Ազգովի պետք է այդ հարցը բարձրացնենք, կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն՝ մենք պետք է կարողանանք միասնական որոշում կայացնել, որովհետև դա ազգի ճակատագրի խնդիրն է: Իմն ու քոնը չկա», - ասաց Ծառուկյանը: