13/03/2019 13:54
Պոմպեո. ԱՄՆ-ն պատրաստ է տնտեսական ցանկացած միջոց կիրառել Վենեսուելայի նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը տրամադրված է գործի դնել տնտեսական բնույթի լծակներ Կարակասի վրա ճնշում բանեցնելու համար։ Այս մասին նա ասել է Հյուսթոնի CERAWeek համաժողովում:
«Մենք պատրաստ ենք կիրառել մեզ հասանելի ցանկացած միջոց Վենեսուելայում տնտեսության ոլորտում», - փաստել է նա։
Պոմպեոն հիշեցրել է, որ Կարակասի հանդեպ գործում են ԱՄՆ պատժամիջոցները։ «Մենք այդ երկրում դրական ելքի հույս ունենք և աշխատում ենք այդ ուղղությամբ», - հավելել է նա։