13/03/2019 12:09
Սաակաշվիլին մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե մտադիր Է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանի որ վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, այդ իսկ պատճառով ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն:
«2019 թվականի ապրիլի 1-ին ես պատրաստվում եմ վայրէջք կատարել «Բորիսպոլում» (Կիևի օդանավակայան)… ես այդ տոմսը վերցրել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ… և հենց որ նա չանցնի երկրորդ փուլ, ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա կատարել ինձ Ուկրաինա չթողնելու նրա հրահանգը», - հայտարարել է Սաակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում, որի տեսագրությունը հրապարակված է լրագրողի YouTube-ալիքում:
Սաակաշվիլին նաև գնված տոմսը ցուցադրել է հեռախոսով: