14/03/2019 17:33
Օպերայում բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան
Սրճարանների ապամոտնտաժման դեմ բողոքի ցույցի ժամանակ բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան։
«Ժամը 16.50-ին Օպերայի տարածքից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից / Հ.Հ՝ 1976 թվականի ծնված/», - Aysor.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա նշեց, որ տուժած քաղաքացին ստացել է կոտրվածք՝ ձախ հատվածի ստորին կողերի։
«Ներկա պահին գտնվում է հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ», - ասաց Շ. Դանիելյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։