14/03/2019 14:13
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ են թեստավորում, որը թույլ է տալիս որոշել պատկերների իսկությունը, հայտնում է Engadget-ը:
Օգտատերերից մեկը 2.19.73 թարմացման մեջ նկատել է «նկարով որոնելու» հնարավորություն: Նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի պատկերը բեռնել Google և ստուգել՝ այն մոնտաժված չէ արդյոք, ինչպես նաև գտնել նման նկարներ:
Գործառույթն առայժմ հասանելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն տվել: