14/03/2019 17:10
Պետք չէ իրար դիտարկել որպես թշնամի, բռնությունն անթույլատրելի է. Արման Աբովյան (Տեսանյութեր)
Ամենակարևորն այն է, որ այստեղ լինի երկխոսություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում ստեղծված լարված իրավիճակին։
«Պետք չէ իրար դիտարկել որպես թշնամի և միայն միասնությունը կարող է բոլորիս հանել այս վիճակից, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հակառակ կողմի կարծիքը», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ պատգամավորները ահազանգ են ստացել, որ բռնություն է կիրառվում, և եկել են Օպերայի տարածք։
«Ինչ կատարվում է ՀՀ-ում, պետք է կատարվի օրենքի սահմաններում և ոչ բռնի ուժով», - ասաց Արման Աբովյանը։
Պատգամավորն ասաց նաև, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել և այս պահին տարածքում չէ։