14/03/2019 16:15
Այս սրճարնները ստանում են գերշահույթ. նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու. Վիկտոր Մնացականյան
Հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր ու այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը, լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյան՝ քաղաքապետարանում քաղաքապետի և ավագանու անդամների հետ Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասով անցկացված քննարկումներից հետո:
Նա նշեց, որ որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն: Թաղապետը նաև նկատեց, որ բոլորին պատշաճ ծանուցվել է մեկ ամիս առաջ:
«Այս սրճարնները ստանում են գերշահույթ: Նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու», - ասաց նա՝ խոսելով սրճարանների սեփականատերերի մասին:
Դիտարկմանը, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանն ասաց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնել, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:
Հարցին, թե քանի՞ աշխատատեղ կարող է ապահովվել՝ Մնացականյանն ասաց.
«Տասնյակների: Կասկադի և Սարյանի սրճարանների սեփանատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատեղեր ունենք: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ: Սրանք կոնկրետ ուղղորդված մարդիկ են, հասկանո՞ւմ եք»:
Այս պահին ապամոտնաժման աշխատանքները վերսկսվեցին: