14/03/2019 11:14
Աջակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են Հայաստան ներմուծվել մինչև 2019-ի մայիսի 1-ը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն 97 կողմ ձայնով ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրենքով աջակողմյան ղեկավարում ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Այսպիսով, հնարավոր կլինի ներմուծելու շուրջ 1000 ավտոմեքենա: