14/03/2019 14:57
Նախկին կոնգրեսականը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ'Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի 2020 թվականի ընտրություններում: Տեխաս նահանգը ներկայացնող օրենսդիրն այդ մասին հայտարարել է Vanity Fair ամերիկյան հանդեսի քաղաքական հավելվածի լրագրողներին տված հարցազրույցում:
«Դուք, հավանաբար, հասկանում եք, որ ես պատրաստվում եմ թեկնածու առաջադրվել,-հրատարակությունը մեջբերել է Օ՛Ռուրքի խոսքը:-Դա ճիշտ է: Կարծում եմ՝ ինձ մոտ կստացվի»:
Ավելի վաղ, այս տարի Օ՛Ռուրքը հայտարարել էր, որ շուտով վերջնական որոշում կկայացնի՝ նախագահական մրցավազքին մասնակցելու վերաբերյալ: Նա չէր բացառել, որ կհավակնի սենատորի պաշտոնին: