14/03/2019 18:52
Այսօր աշխատանքներն ավարտեցինք. վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով. Վիկտոր Մնացականյանն՝ ապամոնտաժման մասին
Այսօր աշխատանքներն ավարտեցինք, մենք ևս մի քանի օրվա աշխատանքներ ունենք, լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
«Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով: Մեր համար կարևոր են նաև ծառերը: Հատուկ տեխնիկա պիտի բերենք, որ այդ ծառերն ազատագրենք նոր ապամոնտաժումը շարունակենք», - ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ ապամոնտաժման աշխատանքներից հետո կմեկնարկեն Օպերայի զբոսայգու վերականգնման աշխատանքները:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման: Քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, որից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը եկել էին ցուցարարներին տեսնելու: