14/03/2019 14:47
Կալիֆոռնիայի նահանգապետը մահապատժի մորատորիում է սահմանել նահանգում
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի ղեկավար Գևին Նյուսոմը հրամանագիր է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում:
Ինչպես ասված է հրամանագրում, «մահապատժի մորատորիումը պետք է սահմանվի այն բոլոր մարդկանց համար դատավճիռն ի կատար ածելը հետաձգելու ձևով, որոնք մահապատժի են դատապարտված Կալիֆոռնիայում»: