14/03/2019 14:26
Ջեքի Չանը կոչ է արել չինացի դերասաններին պայքարել աղքատության դեմ
Դերասան Ջեքի Չանը Չինաստանի Ազգային քաղաքական խորհրդատվակական խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում կոչ է արել չինացի դերասաններին պայքարել աղքատության դեմ: Այս մասին գրում է China Daily-ն:
Նրա կարծիքով՝ ֆիլմարտադրության ներկայացուցիչները պետք է իրենց ունեցած ազդեցությունն օգտագործեն աղքատությունն արմատախիլ անելու համար:
Նշվում է, որ Չանն ինքը ջանքեր է գործադրում խնդիրը կանխարգելելու համար: Այսպես, անցած տարվա սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նա հայտնիների գլխավորությամբ 29 բարեգործական խումբ է ստեղծել, որոնք աջակցել են աղքատ բնակչությանը երկրի անապահով շրջաններում: