14/03/2019 16:27
Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (Տեսանյութեր)
Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին բախումներ են ոստիկանների, քաղաքացիների և Օպերայի տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցների միջև։
Լրագրողների հետ զրույցում Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն ասաց, որ իրենց որոշումը չի բեկանվելու. շարունակելու են ապամոնտաժել սրճարանները։
Քաղաքացիները շրջափակել են տրակտորը՝ թույլ չտալով ապամոնտաժել սրճարանները։
«Ես մորս եմ պահում էս աշխատանքով, ո՞նց եմ անելու, ասեք՝ ո՞նց», - ոստիկաններին ու քաղաքապետարանի աշխատակիցներին ասաց սրճարաններից մեկի աշխատակիցը։
Նշենք, որ այս պահին Օպերայի տարածքում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Սարգիս Խանդանյանը։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են այն պատճառով, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն չկիրառվի։