14/03/2019 13:54
Սիրիացի մոտ 40 հազար զինյալ կառավարությունից համաներման է արժանացել
Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացի, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից: Այս տվյալները տեղ են գտել Ազգային հաշտեցման կազմակերպության տնօրեն Յան Հադուրի ներկայացրած զեկույցում:
«Պատկան մարմինների հետ կազմակերպության փոխգործակցության շնորհիվ արդեն մոտ 40 հազար մարդ, որոնք մասնակցել են սիրիական պետության դեմ զենք օգտագործելուն, կարգավորել են իրենց կարգավիճակը և պարտավորվել չվերադառնալ անօրինական զինված կազմավորումներին անդամակցելուն», - հայտնել է Հադուրը:
Նրա խոսքով՝ վեց հազար կին, որոնք գտնվում են ահաբեկչական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կարգավորել են իրենց կարգավիճակը Սիրիայի կառավարության հետ և իրավունք են ստացել անվտանգ և արժանապատիվ կյանք վարելու համար: