14/03/2019 13:02
Վենեսուելայում ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը
Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հայտարարել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը՝ հանրային հեռուստատեսության եթերում:
Ինչպես ճշտել է «Интерфакс»-ը՝ մարտի 14-ից Վենեսուելայում վերականգնվելու է աշխատանքային գործունեությունը, իսկ մեկ օր անց դպրոցները կրկին կաշխատեն:
Մարտի 7-ին Վենեսուելայում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էր գրանցվել: