16/03/2019 12:48
Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնում է ՀՀ գյուղերից մեկը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է կատարում Հայաստանի մարզերից մեկի գյուղերից մեկը, այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերով։
«Այսօր որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկն այցելել։ Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար, գյուղացիներն էլ չգիտեն, որ գնում եմ։ Այս այցիս նպատակն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելը։ Տեսնեմ՝ ինչ հարցեր, ինչ խնդիրներ ունեն, Կառավարությունն ինչ պետք է անի ու ինչ են ակնկալում», - ասաց ՀՀ վարչապետը։