16/03/2019 13:52
Էյֆելյան աշտարակում ուղղահայաց մրցավազք է անցկացվել (Տեսանյութ)
Էյֆելյան աշտարակը դարձել է մարզական մրցումների հարթակ։ Փարիզում կայացել է ուղղահայաց վազքը աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրի աստիճաններով, փոխանցում է NTDTV-ն:
Այս անգամ մրցմանը մասնակցել է 130 մարզիկ տարբեր մայրցամաքներից: 324 մետրանոց վերջnագծին հասնելու համար նրանք հաղթահարել են 1665 աստիճան։
Տղամարդկանց շարքում հաղթել է լեհ Պյոտր Լոբոձինսկին՝ 7 րոպե 53 վայրկյան ժամանակով։
Կանանց շրջանում լավագույնը եղել է Սյուզի Ուոլշեմն՝ Ավստրալիայից: Նա ցույց է տվել 10 րոպե 16 վայրկյան արդյունք: