16/03/2019 11:31
Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
Սաուդցի հպատակ Մոհսեն ալ Մազինին մահացել է ուրբաթ երեկոյան Նոր Զելանդիայի մզկիթում ահաբեկչության ժամանակ ստացված վնասվածքներից, հայտնում է թագավորության ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ասաֆը:
Այսպիսով զոհերի թիվը հասել է 50-ի, ևս 50-ից մի փոքր քիչ վիրավոր հիվանդանոցներում է:
Ուրբաթ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն էր անվանել: Հարձակման մասնկակցության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, նրանց թվում Ավստրալիայի քաղաքացի կա:
Մեկին սպանության մեղադրանքներ են ներկայացվել: Սա երկրում ամենախոշոր զանգվածային սպանությունն է 1943 թվականից հետո, երբ Ֆեզերսթոունում ռազմագերիների բանտում խռովության ժամանակ սպանվել էր 48 ճապոնացի զինվոր և մեկ նորզելանդացի:
«Վիրավորներից մեկը բուժում է ստանում, իսկ մյուսը ուրբաթ երեկոյան ուղևորվեց Ալլահի մոտ», - ասել է ԱԳ նախարարը, ում խոսքերը ներկայացվում են գերատեսչության կայքում:
Նա նաև հավելել է, որ ահաբեկչության նման ակտը բոլորից պահանջում է շարունակել ջանքներ գործադրել թշնամացման բորբոքման դեմ պայքարի համար և հակազդեցություն ցույց տալ այն ամենին, ինչն ատելության և ահաբեկչության պաատճառ է: