16/03/2019 13:35
Եմենում ժանտախտի հետևանքով մահացել է 12 մարդ
Եմենում ժանտախտի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված է, հայտարարել է առողջապահության նախարար Մաթհար Աբբաս ալ-Միրունին:
Նա տեղեկացրել է, որ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը ժանտախտի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 հազար 200 մարդու: Հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:
Եմենում ժանտախտի առաջացման հիմնական պատճառներից է հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե ամբողջ ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը: