16/03/2019 11:40
Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է հիվանդանոցը
Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է Հեյսթինգս քաղաքի հիվանդանոցը: Այս մասին հայտնում է Newstalk ZB տեղական ռադիոկաայանը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Նրանք չեն մանրամասնել սպառնալքի բնույթը, սակայն շեշտվում է, որ ձեռնարկված միջոցառումները նախազգուշական միջոց են:
ԶԼՄ տվյալով՝ իրավապահներն աշխատում են միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին Ալ Նուր և Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային և հրաձգություն սկսել: Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել էր 50 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: