16/03/2019 15:00
Ինչպես է ձվածեղը սպանում մարդու սիրտը. պարզել է New York Times-ը
Ձվածեղը կարող է վնասակար լինել սրտի համար, գրում է The New York Times թերթը:
Ինչպես նշվում է՝ որոշ մասնագետներ կարծում են, որ այդ ուտեստը վնաս չի պարունակում օրգանիզմի համար՝ չնայած խոլեստերինի մեծ քանակությանը: Որոշներն էլ պնդում են, որ ձվածեղը վնասակար է օրգանիզմի համար: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճիշտ կարող են լինել երկրորդ խմբի մասնագետները:
Գիտական փորձին մասնակցել է 30 հազար մարդ: Նրանց ուսումնասիրման միջին ժամանակահատվածը կազմել է 17 տարի: Այն ցույց է տվել, որ լրացուցիչ 300 մգ խոլեստերինը՝ օրական սննդակարգում մեծացնում է սիրտ անօթային հիվանդությունների ռիսկը 17 տոկոսով, իսկ մահացության ռիսկը՝ 18 տոկոսով:
Այսպիսով՝ որքան շատ հավկիթ է օգտագործում մարդը, այնքան նրա օրգանիզմի համար ռիսկը մեծանում է, ընդգծում է պարբերականը: