16/03/2019 13:20
Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ է մահացել
Երկու մարդ է մահացել, ևս 17-ն անհետ կորել Չինաստանի կենտրոնական Շանսի նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշվում է, որ սողանքն վրա է հասել Ցզաոլինի գյուղի մի քանի տների վրա մարտի 15-ին, ժամը 18:10-ին (Մոսկվայի ժամանակով 13: 20-ին), սակայն դեպքի մասին տեղեկատվությունը միայն հիմա է հայտնվել:
Ճշտվում է, որ փլատակներում հայտնվել է տեղի հիվանդանոցի մի մասը, վարկային միավորման շենքը և բաղնիքը: