17/03/2019 12:05
Կորուստը մեծ է ու անդառնալի. Աննա Հակոբյանը ցավակցել է Reuters-ի թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել Reuters գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
«Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:
Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Նրա կորուստը մեծ է ու անդառնալի:
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը», - ասել է Ա.Հակոբյանը։