18/03/2019 16:48
Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում
Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Նիդեռլանդների ոստիկանությունը հանձնարարել է Ուտրեխտ քաղաքի դպրոցների ղեկավարությանը՝ փակել հաստատությունների դռները: Գործակալության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգն ազատության մեջ է: Հրաձգությունը տեղի Է ունեցել տրամվայի կանգառի շրջանում: Dutch News պորտալը, վկայակոչելով ականատեսների, հայտնել է, որ տղամարդն անսպասելիորեն սկսել է կրակել իր շուրջը: Նրա կողքին պառկած կինը կրկնում էր. «Ես դա չեմ արել»: Ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: Ոստիկանությունը հաստատում է միջադեպի հետևանքով մեկ մարդու հնարավոր զոհվելը: